Այսօր երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում, վաղը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, փետրվարի 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր երեկոյան ժամերին, փետրվարի 24-ին սպասվում է անձրև, փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: