2011-15 թվականներին Ռուսաստանի զենքի արտահանումների մոտ 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցի տվյալները:
Դրանց համաձայն՝ աշխարհում սպառազինությունների վաճառքի առաջատարներն են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Ռուսական սպառազինության հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը և Վիետնամը: