«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել մայրուղու նկատմամբ, որով իրականացվում էին Հալեպի նահանգում Սիրիայի կառավարական զորքերի մատակարարումները:
Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ-Մասդար» հրատարակությունը, սիրիական բանակը ստիպված է եղել նահանջել Ռասմ ալ-Նաֆալ լքված գյուղից զինյալների հանկարծակի հարձակման հետևանքով:
Ներկայումս կառավարական զորքերը պատրաստվում են հակահարձակման՝ ահաբեկիչներից ետ գրավելու գյուղը: