Մատչելիության հղումներ

Կադիրովը կարգադրել է երիտասարդներին «հոգևոր-բարոյական անձնագրեր» բաժանել


Ռամզան Կադիրով, արխիվ
Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարգադրել է երիտասարդներին «հոգևոր-բարոյական անձնագրեր» բաժանել։

«Հանրապետության տարածքում յուրաքանչյուր երիտասարդ անձ՝ 14-35 տարեկան, պետք է հոգևոր-բարոյական անձնագրային գործընթաց անցնի և ստանա փաստաթուղթ, որում նշված կլինի նրա անձնական բնութագիրը, ազգային, ցեղային և գերդաստանային պատկանելությունը։ Այստեղ նաև կնշվեն այդ անձանց համար պատասխանատուների անունները»,- Չեչնիայի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG