Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ երեկ փակել էին գլխավոր փողոցներից մեկը՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել նախկին վարչապետ Սերիկ Ախմետովին, ով անցած տարի կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
«Պահանջում ենք արդարադատություն» գրությամբ պաստառներով ցուցարարներին ոստիկանությունը ցրել է, ոմանք էլ ձերբակալվել են: