Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների բարելավման կողմնակից


Վլադիմիր Պուտին և Վիկտոր Օրբան, Նովո-Օգարյովո, 17-ը փետրվարի, 2016թ․
Վլադիմիր Պուտին և Վիկտոր Օրբան, Նովո-Օգարյովո, 17-ը փետրվարի, 2016թ․

Մոսկովյան այցի ընթացում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել բարելավել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նա նշել է՝ դա բխում է բոլորի շահերից:

Օրբանը ասել է նաև, որ Եվրամիությունը «ինքնաբերաբար» չի երկարաձգի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, երբ հուլիսի վերջին այդ հարցով հանդիպեն:

Պուտինը հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանը կցանկանար Հունգարիայի պես պետության հետ զարգացնել տնտեսական կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG