Զինված հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից հացադուլ է հայտարարել: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Ըստ նույն աղբյուրի՝ Մարտիրոսյանը հացադուլի մասին դիմումի մեջ նշել է, որ բողոքում է իր դեմ հարուցված գործից:
Հիշեցնենք, փաստաբանների տվյալներով՝ զինված խմբի գործով կալանավորվածների թիվը անցնում է երեք տասնյակից: