Ֆրանսիայի դատախազությունը սկսել է հետաքննել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի 2012 թվականի ընտրարշավի ֆինանսավորումը:
Երեկ ամբողջ օրը Սարկոզին հարցաքննվել է դատարանում, ինչից հետո հայտարարվել է, որ նա այս գործով կասկածյալ է:
Պաշտոնական մեղադրանք Սարկոզիի նկատմամբ դեռ չի առաջադրվել:
Երեք տարի առաջ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն էր որոշել, որ 2012-ին Սարկոզիի ընտրարշավի վրա ծախսվել է ավելին, քան թույլատրում է օրենքը: