Մատչելիության հղումներ

Վախճանվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը


Արման Մանարյան: Լուսանկարը՝ Հայաստանի մշակույթի նախարարության կայքէջի
Արման Մանարյան: Լուսանկարը՝ Հայաստանի մշակույթի նախարարության կայքէջի

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր 86 տարեկանում վախճանվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը:

Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ):

Արման Մանարյանը նկարահանել է «Տժվժիկ», «Կարինե», «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Վերադարձ», «Սպիտակ ափեր», «Եվս հինգ օր», «Կապիտան Առաքել», «Ընկեր Փանջունի» ֆիլմերը: Ռեժիսորը նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG