Սաուդյան Արաբիան հայտնել է, որ իր ռազմական օդանավերը երեկ տեղակայվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում: Կոալիցիոն ուժերի կազմում օդանավերը ավիահարվածներ են հասցնելու «Իսլամական պետության» խմբավորումներին:
Այս մասին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակը, սակայն նա չի ասել, թե քանի օդանավ է ուղարկվել Թուրքիա, նշելով, որ ապագայում դրանց թիվն աճելու է:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը Էր-Ռիյադում կայացած ասուլիսում հայտարարել է, թե Ռուսաստանի աջակցությունը չի կարող օգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին մնալ պաշտոնում: