Մատչելիության հղումներ

Դատարանը չքննեց Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը. քննիչը նիստին չներկայացավ


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննության չառավ Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ. դռնփակ նիստին չէր ներկայացել քննիչը:

Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, դատարանը պարտադիր է համարել իրավապահի ներկայությունն ու նիստը հետաձգել մինչև երկուշաբթի:

Դատարանի առջև հավաքված ցուցարարները համոզված էին, որ իշխանությունները միտումնավոր են ձգձգում միջնորդության քննությունը:

Դատարանը ընդդիմադիր ակտիվիստին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Վերաքննիչ ատյանն ուժի մեջ էր թողել որոշումը: Սաֆարյանը անազատության մեջ է Ամանորի գիշերվանից՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG