Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է


Սահմանապահ Ստյոպա Սումբուլյանը հարցաքննության ժամանակ, 12-ը փետրվարի, 2016թ.
Սահմանապահ Ստյոպա Սումբուլյանը հարցաքննության ժամանակ, 12-ը փետրվարի, 2016թ.

Սահմանապահ Սումբուլյանն ասաց, որ կապիտան Խաչատրյանի հետ ինքն է բռնել Պերմյակովին։

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։

Սահմանապահ Ստյոպա Սումբուլյանը պատմեց, որ կապիտան Միխայիլ Խաչատրյանի հետ լապտերի լույս են նկատել, դիրքավորվել են ու սպասել սահմանախախտին։

«Տեղեկացրեցինք հրամանատարին, օպերատիվ խումբն ու սահմանապահ ջոկատի հրամանատարը եկան, որից հետո Պերմյակովին տեղափոխեցինք Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի ուղղությամբ», - ասաց Սումբուլյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ նմանատիպ ցուցմունք էր տվել նաև Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանը՝ պնդելով, որ ինքն է ծառայակից Ստյոպա Սումբուլյանի հետ հայ-թուրքական սահմանին հայտնաբերել ու ձերբակալել Վալերի Պերմյակովին:

Սումբուլյանը նշեց, որ գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը Խաչատրյանի հարցին ի պատասխան ասել է, թե ինքը ոչ մեկին չի սպանել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG