Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Ռուսաստանի Քննչական կոմիտեի Չեչնիայի գործերով քննչական վարչության ղեկավար Սերգեյ Դևյատովին։
Փետրվարի 10-ին ստորագրված հրամանագրի տեքստը տեղադրված է Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Փաստաթղթում, սակայն, նշված չէ, թե ով է նշանակվելու այդ պաշտոնում։
Դևյատովի պաշտոնանկության պատճառների մասին լրագրողների հարցին ի պատասխան, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե դա «սովորական ռոտացիոն գործընթաց է»։
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ պաշտոնանկությունը պայմանավորված է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ, Պեսկովը կրկին նույն պատասխանն է տվել։