Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում


Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնում իր անանուն աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում կարծում են, որ առաջարկելով հրադադար հաստատել երեք շաբաթից՝ Ռուսաստանը ցանկանում է ժամանակ շահել՝ այդ ընթացքում Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ լայնածավալ հակահարձակում նախաձեռնելու և ընդդիմադիր ապստամբներից տարածքներ հետ գրավելու համար։

Միացյալ Նահանգները, Թուրքիան և մի շարք արևմտյան երկրներ աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ապստամբներին։

Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Վաշինգտոնը ցանկանում է անմիջապես հրադադար հաստատել, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն տրամադրել պատերազմի թատերաբեմում հայտնված քաղաքացիական անձանց։

Երեկ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի պաշտոնյաները Մյունխենում «խիստ կարևոր» բանակցություններ են վարում Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG