Չորս օր առաջ Դիլիջանի զորամասերից մեկը լքած զինծառայող Ազիզ Բաքոյանը հայտնաբերվել է։
«Զորամասի հրամանատարության և Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996 թվականին ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է», - Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում:
Հիշեցնենք, Բաքոյանը նորակոչիկ է և երդման արարողությանը դեռ չի մասնակցել։