Համացանցով գործին միջամտել է նույնիսկ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ հայտարարելով, թե դա նույնն է, ինչ փոքր ու միջին ձեռնարկատիրության դեմ պայքարելը, ինչը «անթույլատրելի է այսօրվա տնտեսական իրավիճակում»:
Մոսկվայի քաղաքապետարանն իր գործողությունները պայմանավորում է անվտանգության նկատառումներով, թե՝ այդ կառույցները «խաթարում են կոմունիկացիաները»:
Ապամոնտաժված բոլոր կետերը, կրպակները ձևակերպված էին որպես սեփականություն: Ի պատասխան սեփականատերերի բողոքներին՝ քաղաքապետարանը հայտարարեց, թե առևտրի նոր կետեր կառուցելու համար նրանց կառաջարկվեն այլ տարածքներ: Հայտնի չէ, սակայն, թե արդյոք փոխհատուցվելու է ապամոնտաժված կրպակների ու առևտրի կետերի սեփականատերերի կրած վնասը:
Նշենք, որ ապամոնտաժված կրպակները հիմնականում պատկանում էին ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի նախկին քաղաքացիների: