Մատչելիության հղումներ

Անհայտ տղամարդը ինքնահրկիզվել է Քենսինգթոնյան պալատի մուտքի առջև


Լոնդոնում անհայտ տղամարդը ինքնահրկիզվել է Քենսինգթոնյան պալատի մուտքի առջև։ Լոնդոնի իրավապահները հաղորդում են, որ դեպքը կապ չունի ահաբեկչական գործողության հետ։ Ինքնահրկիզված անձը, ում անունը չի հաղորդվում, Լոնդոնի կենտրոնական հիվանդանոցում բուժում էր ստանում, սակայն անցած գիշեր նա փախուստի էր դիմել հիվանդանոցից։

Քենսինգթոնյան պալատը արքայազն Ուիլյամի լոնդոնյան պաշտոնական նստավայրն է, սակայն նա կնոջ և երկու երեխաների հետ ժամանակի մեծ մասն անցկացնում է արևելյան Անգլիայում գտնվող «Նորֆոլկ» առանձնատանը, որի մերձակայքում գտնվող Սանիտարային ավիացիայում արքայազնը ուղղաթիռի օդաչու է աշխատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG