ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատում է՝ ռուսական օդուժի հարվածները բացասաբար են ազդում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վրա։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը այդ մասին այսօր խոսել է ասուլիսի ժամանակ, որը նախորդում է դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ նախատեսված փետրվարի 10-11ը։
«ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի օդային հարվածները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններին»,- ասել է նա։ «Մենք պետք է դադարեցնենք կրակը»,- հավելել է Ստոլտենբերգը։