Մատչելիության հղումներ

Սվիտալսկի. Ֆեդերիկա Մոգերինին շատ շուտով կայցելի Հայաստան


Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Շատ շուտով Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Ես չեմ ուզում այս առիթով հայտարարել այդ ժամկետը, որովհետև իմ պատասխանատվության խնդիրը չէ դա։ Միայն կարող եմ ասել, որ նրա այցը նախապատրաստում ենք Հայաստանի իշխանությունների հետ միասին։ Երեկ աշխատանքային ճաշ ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ, և դա Եվրամիության դեսպանների հետ աշխատանքային ճաշի հենց առաջին հարցն էր, որովհետև այս այցը կարևոր է։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացը խթան կտա մեր հարաբերություններին, երկու կողմերը համակարծիք են, և դա կլինի շատ մոտ ապագայում», - ասաց Սվիտալսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG