Երևանի քաղաքապետարանն անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի, և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, բնակարան է հատկացվել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի ընտանիքին: