Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարգոտ Վալստրյոմը ծանոթացել է հուշահամալիրի ստեղծման պատմությանը, շրջել հուշահամալիրի տարածքում: