Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ ղեկավարությունը մասնակցել է զոհված զինվորի հոգեհանգստին


Սեյրան Օհանյան և Յուրի Խաչատուրով, արխիվ
Սեյրան Օհանյան և Յուրի Խաչատուրով, արխիվ

Փետրվարի 7-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են Հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ճավռշյանի հոգեհանգստի արարողությանը, այսօր հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«Իր ցավակցությունը հայտնելով զինծառայողների հարազատներին, Սեյրան Օհանյանը նշել է Սիմոն Ճավռշյանի կատարած սուրբ գործն ու հերոսությունը, առանց որի չի կարող լինել անվտանգ Հայրենիք։ Սփոփանքի խոսքեր ասելուց զատ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողի ընտանիքին է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է ցուցաբերած արիության համար», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարը հանդիպել ու զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ, Շիրակի մարզպետի ու Փանիկ համայնքի ղեկավարի հետ այցելել է գյուղի` Հայրենական պատերազմի մասնակիցների և Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հուշարձաններ։ Դրանց վերանորոգման և բարեկարգման համար Օհանյանը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարության համապատասխան կառույցների ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG