Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները «անհիմն» են որակում Ասանժի նկատմամբ հետապնդումը


Ջուլիան Ասանժը ժամանում է Լոնդոնի Գերագույն դատարան, փետրվար, 2012թ․
Ջուլիան Ասանժը ժամանում է Լոնդոնի Գերագույն դատարան, փետրվար, 2012թ․

ՄԱԿ-ի փորձագետները, քննելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բողոքները, հանգել են եզրակացության, որ առանց բավարար հիմքերի նա ստիպված է եղել թաքնվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, և որ հարկ է դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումները, բացի այդ՝ վճարել փոխհատուցում:

Ապօրինի ձերբակալվածների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը կարծում է, որ ազատությունների սահմանափակման տարբեր ձևերը, որոնց բախվել է Ասանժը, իրենցից ներկայացնում են ազատությունից անհիմն զրկում, նշված է փորձագետների հրապարակած հայտարարությունում:

Պաշտոնական Լոնդոնը չի ընդունում ՄԱԿ-ի փորձագետների պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG