Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակի զինվոր է զոհվել


Ադրբեջանցի զինվորներ, արխիվ
Ադրբեջանցի զինվորներ, արխիվ

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների արդյունքում» զոհվել է ադրբեջանցի զինծառայող Իմրան Միրզոևը։

Ադրբեջանական կողմը նաև պնդում է, թե միջադեպի ժամանակ «հայկական կողմի դիվերսիոն խմբի երեք անդամ է զոհվել»։

Այսօր առավոտյան, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ փետրվարի 3-ի ամբողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ, սահմանային որևէ միջադեպի մասին մինչ այս պահը հաղորդագրություն չի տարածել նաև Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG