Մատչելիության հղումներ

Մինչև կիրակի՝ առանց տեղումների եղանակ


Հայաստանի տարածքում փետրվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, օդի ջերմաստիճանը այսօր և վաղը` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, փետրվարի 7-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 4-6-ը, փետրվարի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG