Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հնարավոր է հարկեն Google-ին, Apple-ին, Facebook-ին...


Հնարավոր է՝ Ռուսաստանը հարկ սահմանի Google, Apple, Facebook և միջազգային այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, հայտարարել է Կրեմլի՝ համացանցի հարցերով խորհրդատու Գերման Կլիմենկոն:

Նա ասել է, որ պետք է հավասար պայմաններ ստեղծել տեղական և միջազգային ընկերությունների համար, և ընդգծել է, որ Արևմուտքում «բացարձակ նորմալ» երևույթ է միջազգային ընկերություններին հարկային դաշտ մտցնելը:

«Ես ցանկանում եմ իմանալ՝ ինչքան գումար է վաստակում Google-ը Ռուսաստանում, և 18 տոկոս ավելացնել դրան», - ասել է Կրեմլի խորհրդատուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG