Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով այսօր ժամը 13:30-ի դրությամբ փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ, ասված է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում: