Մատչելիության հղումներ

Օբաման որպես ԱՄՆ-ի նախագահ առաջին անգամ կայցելի մզկիթ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Փետրվարի 3-ին Բարաք Օբաման որպես ԱՄՆ-ի նախագահ առաջին անգամ կայցելի մզկիթ։ Ամերիկյան Բալթիմոր քաղաքի մզկիթում նա կհանդիպի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես կգա ելույթով:

Սպիտակ տան փոխանցմամբ, այցի նպատակը կրոնական ազատության պաշտպանումն է՝ ԱՄՆ-ում աճող հակամահմեդական հռետորաբանության ֆոնին:

Սպիտակ տան ղեկավարը, կոչ է արել ամերիկացիներին՝ հրաժարվել հակամահմեդական ելույթներից: Օբամայի խոսքն առաջին հերթին ուղղված է եղել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ ցանկացող հանրապետական Դոնալդ Թրամփին, ով կոչ էր արել արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ:

Նշենք, որ Թրամփը, հանրային կարծիքի հարցումների համաձայն, հանրապետականների առաջատար թեկնածուներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG