Մատչելիության հղումներ

Ժնևում սկսվել են Սիրիայի կառավարության պատվիրակության հետ բանակցությունները


ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրա, արխիվ
ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրա, արխիվ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան ուրբաթ օրը Ժնևում սկսել է սիրիական կառավարության պատվիրակության հետ բանակցությունները։

Սիրիական ընդդիմության առանցքային խմբերը շարունակում են բոյկոտել բանակցային գործընթացը, որի նպատակը Սիրիայի երկարամյա պատերազմի խաղաղ կարգավորումը գտնելն է։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն խորհրդակցություններին մասնակցել այնքան ժամանակ, մինչև Դամասկոսի հետ ձեռք չբերվի համաձայնություն սիրիական կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերին օգնություն տրամադրելու շուրջ։

Շվեյցարիայում բանակցություններին սիրիական ընդդիմությունից բացի ներկա չեն նաև քրդերի ներկայացուցիչները, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսի տարածքների մեծ մասը։

Ներկայիս բանակցային գործընթացը վերջին երկու տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաջին փորձն է՝ կազմակերպել շփման խումբ Բաշար Ասադի վարչակազմի և ընդդիմության միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG