Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են հոկտեմբերի 31-ին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված A321 ինքնաթիռի կործանման առնչությամբ կասկածվող 4 անձի:
Ձերբակալվածներից մեկը EgyptAir ընկերության մեխանիկն է, 2-ը ոստիկան են, 4-րդը՝ բեռնակիր:
Հիշեցնենք՝ «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին կործանվել է Շարմ էլ-Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց։ Այդ օդանավով Ռուսաստան էին վերադառնում արձակուրդը Եգիպտոսում անցկացրած մարդիկ՝ հիմնականում ռուսաստանցիներ։ Զոհվել է 224 մարդ` բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։