Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել՝ 3 անձանց փոխարեն քվեարկելու համար


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի, Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն քվեարկել է նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Թ. Վարդանյանը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննիչը որոշում է կայացրել նշված անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երեք անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG