Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային


Սերժ Սարգսյան և Նիկոլայ Բորդյուժա, արխիվ
Սերժ Սարգսյան և Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջև ծառացած արդիական հարցեր, ինչպես նաև նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի Հանրապետության առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը»,- փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG