Մատչելիության հղումներ

Մոլդովայի նոր վարչապետը հանգստության կոչ է անում ցուցարարներին


Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպ
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպ

Մոլդովայի նորանշանակ վարչապետ Պավել Ֆիլիպը իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հանգստության կոչ է արել՝ հայտարարելով, որ ոչ թե կհրաժարվի պաշտոնից, այլ կպայքարի հասարակական վստահությունը նվաճելու համար: Այս մասին Մոլդովայի վարչապետն ասել է երեկ BBC-ի հետ զրույցում:

Շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ անցկացնող մոլդովացիների թիվը հասնում էր մինչև 40 հազարի: Նրանք պահանջում են նորանշանակ վարչապետի ու կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG