Մատչելիության հղումներ

ԱՆ․ Վերջին շաբաթում արձանագրվել է գրիպի նվազում


Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ․
Երևանի հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ․

Հունվարին Հայաստանում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում, ասված է առողջապահության նախարարության այսօրվա հաղորդագրությունում:

Ըստ նախարարության, հունվարի երրորդ շաբաթվա համեմատ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, և վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է որոշակի նվազում՝ 15․6 տոկոսով: Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ 50 տոկոսով նվազել է հղիների ստացիոնար դիմելիությունը:

Նկատելի նվազում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով հիվանդների շտապ օգնության դիմելիության: Համեմատելով ընթացիկ տարվա հունվարի երկրորդ շաբաթը երրորդ շաբաթվա հետ, սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդների դիմելիությունը նվազել է 27․2 տոկոսով:

Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ այցելություններում ևս նկատվում է նվազում՝ երեք անգամ կամ 50 տոկոս և ավելի:

«Կարևորելով վերը նշվածը` կարելի է եզրակացնել, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդությունների նվազում», - ամփոփում է առողջապահության նախարարությունը, մեկ անգամ ևս զգոնության կոչ անելով՝ նշելով, մասնավորապես, եղանակային ցածր ջերմաստիճանը և դրա նվազման միտումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG