Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն մարտի 1-ին հանրահավաք և երթ կանցկացնեն


Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նիստ:

Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, վարչությունը որոշել է մարտի 1-ին հրավիրել ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ հանրահավաք և երթ: Քննարկվել են հանրահավաքի և երթի նախապատրաստման հետ կապված հարցեր, տեղեկացնում է ՀԱԿ-ի լրատվական ծառայությունը։

ԱԺ Կոնգրեսի անդամ պատգամավորները ներկայացրել են գարնանային նստաշրջանում խմբակցության ծրագիրը, մասնավորապես` նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Վարչությունը լսել է նաև Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հաղորդումը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի գործընթացում Կոնգրեսի կողմից ներկայացված` ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG