Աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական վարկանիշային կազմակերպություններից մեկը` Moody's-ը, ուրբաթ օրը վերանայել է ադրբեջանական վեց բանկերի կացությունը` հանդես գալով դրանց ապագայի հոռետեսական կանխատեսումներով: Դիտարկված բանկերից երեքի` VTB-Azerbaijan-ի, Bank of Baku-ի և UniBank-ի պարագայում իջեցվել են թե՛ վարկանիշները և թե՛ բազային վարկային գնահատականները:
«Բանկերի հետագա շահութաբերության կանխատեսումը, ըստ Moody's-ի մասնագետների, ևս բացասական է: Ադրբեջանի բանկային համակարգում ստեղծված անկայունության պատճառներն են սպառողական սղաճի տեմպերի արագացումը, ինչպես նաև գործազրկության աճը»,- նշում են Moody's-ի մասնագետները: