Ավելի քան 570 հազար բրիտանացիներ Միացյալ Թագավորության օրենսդիրներից պահանջում են արգելել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ ցանկացող հանրապետական Դոնալ Թրամփի մուտքը երկիր:
BBC-ն փոխանցում է նաև, որ տվյալ թեմայի շուրջ բրիտանական խորհրդարանում թեժ բանավեճեր են տեղի ունեցել:
Ստորագրահավաքը հաջորդել է միլիարդատեր Թրամփի կոչին՝ արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ այնքան ժամանակ, «մինչև ամերիկյան իշխանությունները չպարզեն ինչն ինչոց է»: