Պաշտոնական Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին իր նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու համար՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները չունի «բարոյական լեգիտիմություն» նման քայլի դիմելու համար:
Հիշեցնենք, միջազգային պատժամիջոցներից օրերս ձերբազատված Իրանի նկատմամբ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց՝ բալիստիկ հրթիռների ծրագրի համար: