Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կվիճարկի դատախազության անգործությունը ընտրահանցագործի դատի ժամանակ


Զավեն Միրիջանյանը (կենտրոնում) դատարանի դալիճում, Երևան, 15-ը հունվարի, 2016թ․
Զավեն Միրիջանյանը (կենտրոնում) դատարանի դալիճում, Երևան, 15-ը հունվարի, 2016թ․

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է վիճարկել ընտրական հանցագործության համար մեղադրվող Զավեն Միրիջանյանի դատավարության ընթացքում դատախազության դրսևորած անգործությունը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում հաղորդման հիման վրա, հիշեցնենք, կալանավորվել էր Միրիջանյանը:

Զուրաբյանը պարզաբանեց, որ իրենց համոզմամբ՝ դատախազությունը չպետք է թույլ տար, որպեսզի դատավարությունն անցկացվի արագացված կարգով, և գործը դատարանում չքննվի իր ամբողջ ծավալով:

Ընդամենը երկու օր տևած դատավարության արդյունքում, հիշեցնենք, դատարանը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց Կենտրոնի թաղապետարանի աշխատակցին՝ տեղամասային ընտրական հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցչին կաշառելու համար: Դատավարությունն ընթացավ արագացված կարգով մեղադրյալի պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG