Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-19-ը աշխատանքային այցով մեկնել է Պրահա:
Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի եւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: