Մատչելիության հղումներ

Իրանն ազատ է արձակում «Վաշինգտոն փոստ»-ի լրագրողին


Թեհրանն ազատ է արձակել «Վաշինգտոն փոստ»-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին և երկքաղաքացիություն՝ իրանական և ամերիկյան քաղաքացիություն ունեցող ևս երեք անձի, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանտարկյալների փոխանակման համաձայնության շրջանակում, որով Վաշինգտոնն էլ 7 իրանցիների է ազատ արձակել:

Ռեզայանը, ով «Վաշինգտոն փոստ»-ի Թեհրանի բյուրոյի ղեկավարն է, լրտեսության մեղադրանքով ազատազրկված էր ավելի քան մեկ տարի: Նա և «Վաշինգտոն փոստ»-ը բազմիցս հերքել են մեղադրանքները:

Մյուս ազատ արձակվածներն են՝ քահանա Սաիդ Աբեդինին, ամերիկացի նախկին զինվորական Ամիր Հեկմատին և Նոսրաթոլլահ Խոսրավի-Ռուդսարին, ով, ըստ ԻՐՆԱ գործակալության, գործարար է:

«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նշում է, որ Իրանը այս խմբից բացի ազատ է արձակել նաև ամերիկացի ուսանող Մեթյու Թրեվիթիկին:

Ամերիկացի պաշտոնյաները նաև հաստատել են 7 իրանցիների ազատ արձակման մասին տեղեկատվությունը: Ազատ արձակվածներից 6-ը նույնպես երկքաղաքացիներ են՝ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG