Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
«2016 թվականի հունվարի 14-ին` ժամը 19:30-ին, մահացած վիճակում, կոկորդում օտար մարմնի առկայությամբ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել 3 տարեկան տղա երեխա։ Փոքրիկի կոկորդից, բժշկական միջամտությամբ, հանվել է ճնշազրկված փուչիկ: Զուգահեռաբար բժիշկներն իրականացրել են վերակենդանացման հնարավոր միջոցառումները, սակայն դրանք արդյունք չեն տվել: Պարզվել է, որ նախքան հիվանդանոց տեղափոխելը՝ երեխան տանը կուլ է տվել փուչիկ, որը հասել է շնչափող, փակել շնչուղիները, ինչից առաջացել է շնչարգելություն և բերել սրտի կանգի», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Երեխայի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվում է նյութեր: