Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ դեղի հավելյալ քանակն արդեն առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե' հիվանդանոցներին, թե' ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:
Նախարարությունը տեղեկացնում է, որ բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:
«Միաժամանակ, առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային և քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր և վիտամիններ, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ևս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների», - ասված է առողջապահական գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: