Կիևի իշխանությունները որոշում են կայացրել հունվարի 16-ից քաղաքում կարանտին հայտարարել՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական UNIAN գործակալությունը, այս մասին հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ:
Կլիչկոն ասել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները համաճարակ թույլ չտալու նպատակով որոշել են հունվարի 16-ից կարանտին հայտարարել ուսումնական, առողջապահական և այլ հաստատություններում, ինչպես նաև սահմանափակել զանգվածային միջոցառումների անցկացումը: