Մատչելիության հղումներ

Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից՝ բացի բուհերից


Արմեն Աշոտյան. արխիվ
Արմեն Աշոտյան. արխիվ

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից», - գրել է նախարարը։

Աշոտյանը տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում է առաջնորդվել նույն աշխատակարգով։ Նախարարը նշել է, որ սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

«Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը», - ասված է նախարարի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG