Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ստացել է օմբուդսմենի հրաժարականը


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացնում է իր ամենամյա զեկույցը, 26-ը հոկտեմբերի, 2015թ․
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացնում է իր ամենամյա զեկույցը, 26-ը հոկտեմբերի, 2015թ․

Ազգային ժողովն այսօր առավոտյան ստացել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝ Անդրեասյանը իր հրաժարականի մասին հայտարարեց երեքշաբթի օրը:

Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG