Երեկ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ընդդիմության աջակիցների և ոստիկանության միջև: Ընդդիմության որոշ աջակիցներ «Մոլոտովի կոկտեյլներ» և քարեր են նետել կառավարության նստավայրի ուղղությամբ, որը հրդեհվել է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
Ի պատասխան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Պաշտոնական տվյալներով 14 մարդ վիրավորվել է, ներառյալ 10 ոստիկան և երկու լրագրող: 24 ցուցարար ձերբակալվել է:
Բողոքի ցույցի մի քանի հազար մասնակիցները պահանջում էին վարչապետ Իսա Մուստաֆայի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում: