Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը դատապարտում է Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնությունները


Վարդգես Գասպարի, արխիվ
Վարդգես Գասպարի, արխիվ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնությունները:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը դատապարտում է Վարդգես Գասպարիի նկատմամբ հանցավոր վարչախմբի թելադրանքով տարիներ շարունակ իրականացվող այս համակարգված բռնությունը և հալածանքը, դրանք գնահատում է որպես մարդու և քաղաքացու հանդեպ նրա վերաբերմունքի տիպական օրինակ, ինչը նպատակ ունի ամեն կերպով ճնշել հետևողական պայքարի բոլոր դրսևորումները և ձևավորել պայքարի անհուսալիության ու դատապարտվածության մթնոլորտ»:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը իր զորակցությունն է հայտնում ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին և պատրաստակամություն է հայտնում հնարավորինս օժանդակել նրա իրավունքների պաշտպանությանը», - ասված է հայտարարության մեջ:

Օրերս Վարդգես Գասպարին բարձրաձայնեց, որ իր վրա հարձակվել է մի տղամարդ, որին հաճախ է տեսել նույն փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG