Չնայած կառավարության խոստումներին, 2015 թվականին գործազրկությունը պաշտոնապես 13 տոկոսով ավելացավ: Գրանցված 76 հազար գործազուրկներից Զբաղվածության պետական գործակալությունը մոտ 12 տոկոսին միայն աշխատանքով ապահովեց:
Գործակալությունը չի թաքցնում՝ իրենց դիմողների թիվը տարեցտարի աճում է: Զբաղվածության պետական գործակալության աշխատակից Անահիտ Փարսադյանի խոսքով, դիմում են անգամ աշխատանք ունեցողները, քանի որ շատ դեպքերում կամ աշխատավարձը չի բավարարում, կամ՝ պայմանները: