Սպիտակ տունը ձգտում է օգնել Իրաքի ղեկավարությանը՝ կանխելու Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հակամարտության խորացումը։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հեռախոսազրույցում ասել են, որ մտահոգված են հոգևորականի մահապատժով և Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսարանի դեմ հարձակումներով։
Հիշեցնենք՝ պաշտոնական Թեհրանի և էր-Ռիյադի միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ Սաուդյան Արաբիայում հեղինակավոր շիա հոգևորականի մահապատիժը: